Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալին


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին:

Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպմանը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Այդ համատեքստում, Արցախի նախագահը, ողջունել է ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը:

Երկուստեք կարևորել են հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG