Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը համատեղ փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Արցախում, ներկա է եղել նաև Քերոլայն Քոքսը


Լուսանկարը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ՖԲ էջից
Լուսանկարը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ՖԲ էջից

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համատեղ փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Արցախում, որին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցել են միջազգային լրագրողներ և փորձագետներ:

Ըստ ՀՀ ՄԻՊ գրասենյակի, Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու, առհասարակ, նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները:

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքները և տիկին Քերոլայնի ուղերձը մանրամասն կհրապարակենք այս պահին տարվող ամփոփումներից հետո», - ասել է Թաթոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG