Մատչելիության հղումներ

Փաշինյանի մենակապետությունը հասցրեց այս թղթին, ասում է Տիգրան Պասկևիչյանը


Փաշինյանի մենակապետությունը հասցրեց այս թղթին, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Տիգրան Պասկևիչյան. - Ի՞նչ ենք զգում այս օրերին, նվաստացում: Խոսքն ամենևին նրա մասին չի, թե ինչ թուղթ ստորագրվեց ամսի 10-ին, այլ ավելի շուտ նրա մասին, թե ինչպես մենք հասանք այդ թղթի ստորագրման պահին: Նվաստացում նրա համար, որ այսօր լսում ես, որ Արտաքին գործերի նախարարը տեղյակ չի, մյուսն ուղղակի հրաման է կատարել, երրորդն ասում է՝ բա մենք ինչ պիտի անեինք, ու հասկանում ես, որ այս պետությունը չկա: Հայաստանում 2018 թվականի մայիսից հաստատվել է, այսպես ասաց, մենակապետություն: Մի մարդու իշխանություն և այդ մեկ մարդը գիտեք ով է:

Բոլորն այն տեսակ հանգիստ ու վստահ էին, որ երբ խոսում էիր խաղաղության մասին, համարվում էր մի տեսակ ղզիկություն՝ ոնց թե, ի՞նչ խաղաղության, եթե պետք լինի պատերազմ: Լավ, եթե կար այդ վստահությունը, էսօր մի արդարացեք որևէ կերպ, այսօր մի ասեք, որ իրանք երեքով էին, մենք՝ մենակ: Բա ի՞նչ պիտի լիներ, կամ բանակցում ես, կամ չես բանակցում: Եթե կա սեղանին փաստաթուղթ մերժիր, արիություն ունեցիր մերժելու, բայց դու թողնում ես սեղանին փաստաթուղթը, թողնում ես բանակցելու հեռանկարը, հնարավորությունը ու անում ես քայլեր, որոնք ուղղակի տորպեդահարում են այդ բանակցությունները՝ «Արցախը Հայաստան է և վերջ», դա մյուս ապտակն է, երրորդ ապտակը՝ Պաշտպանության նախարարի այդ անիմաստ արտահայտությունը՝ «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց», այն տպավորությունն ունեի, որ ինքը պարզապես շարունակում է մյուսների ձգձգման քաղաքականությունը:

«Ազատություն». - Երբ բանը բանից արդեն անցել էր, այսինքն պատերազմի ընթացքում կանգ առնել հնարավո՞ր էր:

Տիգրան Պասկևիչյան. - Մի քիչ հիմա կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև ամբողջ բանով չեմ պատկերացնում այդ մարտական գործողությունները, բայց կասեմ մի բան, որ այսօր, երբ որ սկսում են խոսել՝ մոբիլիզացիոն ռեսուրսն էսպես եղավ, էն ինչ բաները..., բայց, եղբայր, 45 օր դուք մեզ խաբել եք: Եթե դուք ճիշտն ասեիք առաջին օրերին, օրինակ, առաջին օրերին իմ ականջին լուրեր էր հասնում, որ թուրքերն արդեն նստած են Ֆիզուլիում դա առաջին 4, թե 5 օրն է, բայց մենք դա ստուգելու հնարավորություն չունեինք և առանց ստուգելու էլ մարդկային չէր լինի նման բան հրապարակել, ասեիք այդ ամեն ինչը:

Այսօր Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ ինձ ինչ տվել են, ես հաղորդել եմ: Բա էն, որ Իլյուշ էիր կանչում, էդ ո՞վ էր անում, էդ ինչի՞ համար էիր անում ու էսօր ինչի՞ որևէ մեկը չի ապաշխարում: պատերազմից անցել է 5 օր մի մարդ չկա, որը հրաժարական տված լինի հենց այս պատճառով: Երեկ կառավարության ինչ-որ ութերորդական կարգի աղջիկ էր հրաժարական տվել ընդամենը: Պաշտպանության նախարարը պետք է վաղուց մյուս օրը առավոտը հրաժարական տված լիներ, արտգործնախարարը պիտի հրաժարական տված լիներ, Արծրուն Հովհաննիսյանը պիտի գնար մի հատ կուսանաց անապատ գտներ և ապաշխարեր 40 տարի: քանի օր խափել էր, էդքան տարի պիտի ապաշխարեր, բայց ոչ մեկը ոչ մի բան չի ասում դեռ:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG