Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Լեռնային Ղարաբաղ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում այսօր ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել ենք անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, խաղաղապահ առաքելության դիտորդական և մարդասիրական գործառույթների հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք ընդգծվել է Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու բնակչության բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորությունը և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: