Մատչելիության հղումներ

Արցախի պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ


Արցախի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ
Արցախի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Արցախի պաշտպանության բանակի հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG