Մատչելիության հղումներ

Լավրովի հետ զրույցում Մնացականյանն ընդգծել է արցախահայության անվտանգության երաշխավորության առաջնահերթությունը


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակեցել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցերի և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ` նախարար Մնացականյանն ընդգծել է արցախահայության համապարփակ անվտանգության երաշխավորման առաջնահերթությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG