Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանին է այցելել Արկադի Ղուկասյանը, ներկայացրել իր մտահոգությունները


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, արխիվ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, արխիվ

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, հայտնում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:

Նրա փոխանցմամբ` Արկադի Ղուկասյանն իր մտահոգություներն է արտահայտել Ացախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ:

Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG