Մատչելիության հղումներ

Չինաստանը շնորհավորում է Ջո Բայդենին հաղթանակի կապակցությամբ


Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, արխիվ, Պեկին
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, արխիվ, Պեկին

Պաշտոնական Պեկինը շնորհավորել է ընտրյալ նախագահ Ջո Բայդենին ընտրություննեում հաղթելու կապակցությամբ:

«Չինաստանը հարգում է Ամերիկայի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում է դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին, միաժամանակ մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները կամփոփվեն ամերիկյան համապատասխան օրենքով»,- այսօր հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

Ջո Բայդենին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են մեծ թվով պետություններ և միջազգային հաստատություններ:

Ռուսաստանը դեռ պաշտոնապես չի շնորհավորել Բայդենին, սակայն ընդգծել է, որ «Կրեմլը պատրաստ է համագործակցել ԱՄՆ հաջորդ նախագահի հետ»:

Գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հրաժարվում է ճանաչել մրցակցի հաղթանակը և շնորհավորել նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG