Մատչելիության հղումներ

Պեսկովն անարդար է որակում հայության որոշ շրջանակներում Ռուսաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքը


Ռուսաստանցի խաղաղապահները ռազմական օդանավակայանում, Երևան, 12-ը նոյեմբերի, 2020թ.
Ռուսաստանցի խաղաղապահները ռազմական օդանավակայանում, Երևան, 12-ը նոյեմբերի, 2020թ.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «անարդար» է որակել Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման քննադատությունը Հայաստանում:

«Նախատինքը, թե Ռուսաստանն, իբր, բավական չափով չի աջակցել Հայաստանին, բացարձակ անհիմն է: Ռուսաստանը երբևէ չի ուրացել ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները, և եթե որևէ մեկը հարձակվեր Հայաստանի վրա, Ռոսաստանն ամեն ինչ կաներ դաշնակցին պաշտպանելու համար», - հայտարարել է Պեսկովը:

Նրա պնդմամբ՝ անարդար են հայ հասարակության որոշ շրջանում հնչող պնդումները, թե «Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին»:

Պեսկովի փոխացմամբ՝ Ռուսաստանը պարզապես չուներ Լեռնային Ղարաբաղ զորք մտցնելու իրավունք:

«Մենք դա արեցինք միայն այն բանից հետո, երբ դրան հավանություն տվեցին հակամարտող կողմերը, այլապես միջազգային օրենքների տեսակետից Ռուսաստանը դրա հնարավորությունը չուներ», - ընդգծել է Կրեմլի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG