Աֆղանստանում ռումբի պայթյունի հետևանքով սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության լրագրող Իլիաս Դային։
Լրագրողի մեքենային ամրացված ռումբի պայթյունի հետևանքով Դայիից բացի, զոհվել են նաև նրա եղբայրն ու երկու անցորդներներ, որոնցից մեկը մանկահասակ երեխա էր: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:
Այս հարձակումը տեղի է ունեցել Քաբուլում նախկին հեռուստալրագրող Յամա Սիավաշի սպանությունից հինգ օր անց։ Նրա ավտոմեքենան նույնպես պայթեցվել է ռումբի օգնությամբ: