Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը, Արա Հակոբյանն ու Խաչիկ Հովհաննիսյանը


Ազատության հրապարակը երեկ` հանրահավաքի ժամանակ

Այսօր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով ձերբակալվել են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը և ևս երկու հոգի՝ Արա Հակոբյանն ու Խաչիկ Հովհաննիսյանը: Ի պատասխան «Ազատության» հարցմանը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել10 գործիչների ձերբակալման մասին՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, մոտ երեք շաբաթ առաջ կալանավորումից ազատ արձակված Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը, «Հանրապետական» կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը և այլք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG