Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչի նախագահը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ քննարկելու աշխատանքներն Արցախում


ԿԽՄԿ նախագահ Փիթեր Մաուեր, արխիվ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում աշխատանքները քննարկելու համար: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կխոսենք այն մասին, թե ինչպես նոր պայմաններում կարող է վերսկսել իր աշխատանքը Կարմիր Խաչը, նախ և առաջ՝ զոհերի մարմինների փոխանակման, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի հարցով», - ասել է Լավրովը:

Հայկական կողմի հրապարակած վերջին տվյալներով՝ Ադրբեջանում մոտ երկուսուկես տասնյակ հայ ռազմագերի կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG