Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են


ՀՀ ՊՆ շենքը Երևանում

Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախարարությունը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին:

ՀՀ Պն խոսնակը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի ԶՈւ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են Հայաստանի և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան:

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ այսօր Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթար է հայտնվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG