Մատչելիության հղումներ

Արցախում վնասների չափը կգույքագրվի, ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել ծառայության ստորաբաժանումների պատասխանատուների հետ


Արցախ - Ստեփանակերտ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ։

Տնօրենը նշել է, որ սեպտեմբերի 27-ից ավելի ուժեղացված ռեժիմով աշխատող փրկարարներն անցած պատերազմական օրերի ընթացքում իրենց վերապահված բարդ առաջադրանքները կատարել են անվերապահ նվիրումով, բայց, Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են:

Ստեղծված իրավիճակում ծառայության տնօրենը հստակ առաջադրանքներ ու հանձնարարականներ է տվել ինչպես չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, այնպես էլ հրդեհների ու հրթիռակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու մասով: Վնասների չափը կգույքագրվի:

Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել փրկարար ուժերին, Արցախի համար ամենադժվար օրերին՝ հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG