Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել


Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել։

«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Անկարայի դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնության լույսի ներքո։

Նոյեմբերի 9 ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր։

XS
SM
MD
LG