Մատչելիության հղումներ

Ուլյանովսկից Ղարաբաղ է ուղևորվել ռուս խաղաղապահներին տեղափոխող 10-րդ օդանավը


Մարտական գործողություններն Արցախում, հոկտեմբեր, 2020թ.
Մարտական գործողություններն Արցախում, հոկտեմբեր, 2020թ.

Գիշերվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել ռուս խաղաղապահների ստորաբաժանումներ և տեխնիկա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ Ուլյանովսկ-Արևելք օդանավակայանից Ղարաբաղ է ուղևորվել Իլ-76 ռազմատրանսպորտային արդեն 10-րդ օդանավը։ Ինքնաթիռը խաղաղապահների հերթական ստորաբաժանման անձնակազմից բացի հակամարտության գոտի է փոխադրում նաև նյութական միջոցներ ու զրահամեքենաներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտության գոտի է տեղափոխվելու 1960 խաղաղապահ, 90 զրահամեքենա և 380 ավտոմեքենա ու հատուկ տեխնիկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG