Մատչելիության հղումներ

«Իհարկե Հայաստանում եմ և լիարժեք շարունակում եմ կատարել իմ աշխատանքը», - գրում է Փաշինյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ, 10-ը նոյեմբերի, 2020թ.

«Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը», - ժամը 8-ի սահմաններում Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ վարչապետը այլ գրառումներ էլ է արել.

«Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել և պարզել նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում։ Քրեական պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ»։

«Իմ կինը և որդին դիրքերում մարտական հերթապահության են։ Իսկ ինչո՞ւ են ջարդարարները թիկունքում։ Գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել»։

«Հայոց կառավարությունը և բանակը միասնական են և կապված մարտական կուռ եղբայրությամբ»։

«Հա ի դեպ, երբ երկրի իրավապահ համակարգի մեծ մասը առաջնագծում էր, որոշ թափթփուկներ թիկունքում հանցավոր-ջարդարար բրիգադներ էին հավաքում։ Դասալիք-ստահակներ»։

XS
SM
MD
LG