Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ԲՀԿ, «Հայրենիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ


Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ-ն

Համաձայն հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորվել են երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։

«Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։ Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին», - ասված է հաղորդագրությունում։

Քաղաքական ուժերը նաև իրենց հերթին վստահեցրել են, որ՝ խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG