Մատչելիության հղումներ

ՊԲ-ն հայտնում է, որ ճակատային գծի երկայնքով հակառակորդը կիրառում է հրետանի՝ նախապատրաստելով գրոհ Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով


Հայ զինվորը մարտական գործողությունների ժամանակ, 20-ը հոկտեմբերի, 2020
Հայ զինվորը մարտական գործողությունների ժամանակ, 20-ը հոկտեմբերի, 2020

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները:

ՊԲ-ն նաև հայտնում է, որ ճակատային գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով:

ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար, ասված է հաղորդագրությունում

:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG