Մատչելիության հղումներ

«Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը», - ընդգծում է Արցախի նախագահը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիսի ժամանակ, սեպտեմբեր, 2020թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիսի ժամանակ, սեպտեմբեր, 2020թ.
Պատերազմական գործողությունները Արցախի ամբողջ ճակատով շարունակվում են: «Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ», - Ֆեյսբուքում գրում է Արցախի նախագահը:

«Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ», - ասված է Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:

XS
SM
MD
LG