Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է առավել ակտիվ մասնակցել ոչ թե ղարաբաղյան հակամարտությանը, այլ՝ դրա կարգավորմանը


ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ

Ռուսաստանը մտադիր է ոչ թե ակտիվացնել մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը, այլ՝ առավել ակտիվ ջանքեր գործադրել դրա կարգավորման ուղղությամբ, այսօր հայտարարել է երկրի Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը ծրագրում է ոչ թե հակամարտությանն առավել ակտիվ մասնակցել, այլ դրա լուծմանը։ Ինչպես գիտեք, այժմ դիվանագտական շփումներ են ընթանում, այս ողջ ընթացքում, երբ հակամարտությունը կրկին թեժացել է, ջանքեր են գործադրվում։ Մենք օգտագործում ենք բոլոր առկա հնարավորությունները, որպեսզի իրավիճակը կարգավորվի, և կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ», - "Эхо Москвы"-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։

Զախարովան միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան խնդրի կարգավորումը տեսնում է միայն դիվանագիտական ճանապարհով, և այս հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG