Մատչելիության հղումներ

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված, հայտնում է ՊՆ ներկայացուցիչը


Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված, հայտնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` Մարտունու ուղղությամբ առավոտյան որոշակի հաջողություններից հետո հայկական զորքերին հաջողվել է ադրբեջանական կողմին կանգնեցնել, հետ շպրտել ելման գծեր` պատճառելով զգալի կորուստներ:

«Շուշիի մեջ, քաղաքի մեջ և շրջակա հարակից տարածքներում` պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է: Սաստիկ է եղել այսօր նաև Բերձորի ուղղությամբ: Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր` հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց կրելով զգալի կորուստներ` հետ են շպրտվել, ավելին` դիմել են փախուստի: Այս պահին մարտերն ընթանում են: Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերն ընթացքի մեջ են: Արդեն երրորդ-չորրորդ օրն է, ըստ էության, Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է», - տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հայտարարությանը, թե Շուշին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, ապա ՊՆ ներկայացուցիչը կրկնեց` մարտերը շարունակվում են:

XS
SM
MD
LG