Մատչելիության հղումներ

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 49 միլիոն դեպք


Կորոնավիրուսի ստուգում, Կոպենհագեն, Դանիա
Կորոնավիրուսի ստուգում, Կոպենհագեն, Դանիա

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 49 միլիոն 107 հազարին: Հիվանդությունից մահացել է մոտ մեկ միլիոն 240 հազար մարդ:

Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 9 միլիոն 810 հազար դեպք, մահացել է ավելի քան 236 հազար 600 հիվանդ: Չորս օր շարունակ ԱՄՆ-ում արձանագրվում է կորոնավիրուսի 100-հազարական դեպք:

Համավարակը վերստին մեծ թափ է ստացել Եվրոպայում: Իտալիայում մեկ օրում գրանցվել է գրեթե 40 հազար նոր դեպք, ընդհանուր թիվը գերազանցում է 902 հազարը, մահացել է ավելի քան 41 հազար հիվանդ:

Լեհաստանում դեպքերի թիվը գերազանցել է կես միլիոնը, եվրոպական մեծ թվով երկրներում նորից սահմանում են կարանտինի խիստ ռեժիմ և նույնիսկ պարետային ժամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG