Մատչելիության հղումներ

Կանադան, Բրիտանիան և Եվրամիությունը շնորհավորել են Բայդենին


ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է դեմոկրատական Ջո Բայդենին:

«Շնորհավորում ենք Ջո Բայդենին և Քամալա Հարիսին այս պատմական նվաճումի առիթով: Միացյալ Նահանգները մեր ամենակարևոր դաշնակիցն է, անհամբերությամբ սպասում եմ մեր համագործակցությունը սկսելու պահին», - Թվիթերում գրել է Թրյուդոն:

Բայդենին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Սպասում եմ մեր համագործակցությանն առանցքայինն այնպիսի բնագավառներում, ինչպիսին են կլիման, առևտուրը և անվտանգությունը», - Թվիթերում գրել է Ջոնսոնը:

Բայդենին շնորհավորական ուղերձներ են հղել Եվրոպական միության կառույցների ղեկավարները՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Բայդենին շնորհավորական ուղերձներով են դիմել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG