Մատչելիության հղումներ

Ըստ Հովհաննիսյանի, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ հայկական զորքերը հաջողություններ ունեն


Ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ հայկական զորքերը հաջողություններ ունեն, Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ «Ո՛չ մի կորուստ, ո՛չ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են», - գրել էր ՊՆ ներկայացուցիչը։

Կեսօրին մոտ Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ անցած գիշեր առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում, հայկական բանակային ստորաբաժանումները կասեցրել են ադրբեջանական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG