Մատչելիության հղումներ

Պուտինն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, որի ընթացքում անդարադարձ է եղել նաև ղարաբաղյան խնդրին։

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ ռազմական բախումների և դրանցում Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականներին շարունակաբար ակտիվ ներգրավվելու կապակցությամբ, փոխանցում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական էջը։

Պուտինը մանրամասնորեն տեղեկացրել է Մակրոնին կրակը դադարեցնելու և բանակցությունների վերսկսելու ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնց նպատակն է հասնել քաղաքական- դիվանագիտական լուծման։

Վերահաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Մակրոնն ու Պուտինն անդրադարձել են նաև Ֆրանսիայում վերջին ահաբեկչական գործողություններին, երկու կողմից շեշտել են ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարի վճռականությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանիսայի և Ռուսաստանի նախագահներն անդրադարձել են նաև Ուկրաինայում ու Լիբիայում իրավիճակին, կորոնավիրուսի դեմ պայքարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG