Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ձերբակալել են ուղղափառ քահանայի վրա հարձակված ահաբեկչին


Ուղղափառ քահանան հրազենային հարձակման է ենթարկվել, Լիոն, 29-ը հոկտեմբերի, 2020թ.
Ուղղափառ քահանան հրազենային հարձակման է ենթարկվել, Լիոն, 29-ը հոկտեմբերի, 2020թ.

Ֆրանսիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է Գեորգի Պ-ին, ով կասկածվում է անցած հինգշաբթի օրը Լիոնում ուղղափառ քահանա Նիկոլաս Կակավալակիսի վրա հարձակվելու մեջ:

Գեորգի Պ-ն հոկտեմբերի 29-ին կարճափող ինքնաշեն հրազենից կրակ է բացել Լիոնում հունական եկեղեցու մոտ հավաքված մարդկանց վրա, քահանան վիրավորվել է, հարձակվողը փախուստի է դիմել:

Գեորգի Պ-ն Վրաստանի քաղաքացի է, ձերբակալված է նաև նրա 35-ամյա կինը, ով ծագումով Ռուսաստանից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG