Մատչելիության հղումներ

1000+ հիմնադրամը հայտարարում է, որ «սատար է կանգնում բոլոր քաջերի ընտանիքներին՝ առանց որևէ խտրականությունների»


Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:

«Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը։

Հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ևս տեղեկացրել է, որ հայտարարել են սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող առաջին հատուցումների մեկնարկը:

«Հատուցումները շարունակական բնույթ են կրում և չեն սահմանափակվում նոյեմբերի 6-ին հատուցում տրամադրված 10 ընտանիքներով: Մենք սատար ենք կանգնում բոլոր քաջերի ընտանիքներին առանց որևէ խտրականությունների: Գործընթացը կարող է ժամանակ պահանջել՝ պայմանավորված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմամբ», - ասված է հայտարարությունում:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին կամ կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG