Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը համոզված է հաղթանակում


Ընտրական հանձնաժողովները մշակում են քվեաթերթիկները, Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ, 4-ը նոյեմբերի, 2020թ.
Ընտրական հանձնաժողովները մշակում են քվեաթերթիկները, Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ, 4-ը նոյեմբերի, 2020թ.

ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Ջոզեֆ Բայդենն ասել է, թե համոզված է իր հաղթանակում, ընդ որում ընտրիչների ձայների հստակ մեծամասնությամբ, սակայն հարկ է որոշ ժամանակ էլ սպասել, քանի որ քվեների հաշվարկը մի շարք նահանգներում դեռ շարունակվում է:

Խոսքը փոստով ուղարկված քվեաթերթիկների մասին է: Վերլուծաբանների փոխանցմամբ, փոստով քվեարկողների մեծ մասը Բայդենի աջակիցներ են:

Դեմոկրատական թեկնածուն գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփից աստիճանաբար առաջ է անցնում վերջնական ադյունքի առումով ճակատագրական նշանակություն ունեցող երեք նահանգներում՝ Արիզոնայում, Նևադայում և Փենսիլվանիայում:

Փորձագետների համոզմամբ, այդ նահանգներում ի պաշտոնե հաղթելու դեպքում Բայդենը կհավաքի ավելի քան 300 ընտրիչների քվեներ, հաղթելու համար անհրաժեշտ է ապահովել 270 քվե:

Ջո Բայդենը նաև համաժողովրդական քվեարկությամբ է առաջ անցել Դոնալդ Թրամփից, նրա օգտին քվեարկել է 74 միլիոն 400 հազար ընտրող, ինչը 4 միլիոնով գերազանցում է գործող նախագահի քվեները: Դա նաև ԱՄՆ պատմության ընթացքում մեկ թեկնածուի օգտին երբևէ տրված քվեների ամենաբարձր ցուցանիշն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG