Մատչելիության հղումներ

Խարկովում գնդակոծվել է Ադրբեջանի հյուպատոսարանը, տուժածներ չկան


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության շենքը Բաքվում, արխիվ

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ անցած գիշեր գնդակոծվել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, հյուպատոսարանի շենքի դռան և պատուհանների վրա վեց փամփուշտ է արձակվել:

«Ոչ ոք չի տուժել, շենքում ոչ ոք չի եղել: Անվտանգւթյան տեսախցիկներն արձանագրել են, որ շենքի վրա երկու մարդ է հարձակվել», - ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, Խարկովի պատկան մարմինները տեղեկացվել են միջադեպի մասին, հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:

«Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունները համագործակցելու են օտարերկրացի գործընկերների հետ՝ Ադրբեջանի քաղաքացիների և տեղական ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումներ իրականացնողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG