Մատչելիության հղումներ

Էրդողանը փոխել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել երկրի Կենտրոնական բանկի նախագահ Մուրաթ Ույսալին: Որոշումն ընդունվել է Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքի աննախադեպ անկման կապակցությամբ:

Էրդողանի հրամանագիրը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթ «Ռեսմի գազեթե» պարբերականում:

«Կենտրոնական բանկի նախագահ Մուրաթ Ուսյալը Թուրքիայի օրենսդրության համաձայն ազատվում է զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է հաղորդագրությունում:

Կենտրոնական բանկի ղեկավար է նշանակվել Նաջի Ագբալն, ով մինչ այդ զբաղեցրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմավարական և բյուջետային վարչության տնօրենի պաշտոնն, իսկ 2015-2018 թվականներին աշխատել է որպես ֆինանսների նախարար:

ԱՄՆ 1 դոլարի արժեքը հասել է 8.49 լիրայի, հոկտեմբերի 30-ին այն 8.34 լիրա էր: «Բլումբերգ» գործակալությունը թուրքական ազգային տարադրամի ռեկորդային անկման պատճառներից մեկը համարում է Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմին:

Էրդողանը մշտապես ընդգծել է, որ Թուրքիան բոլոր միջոցներով կսատարի Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG