Մատչելիության հղումներ

Կեսգիշերից հետո Ստեփանակերտում, մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է, Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է, տեղեկացնում է ԱԻՊԾ-ն


Արցախ- Շուշի
Արցախ- Շուշի

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ ) տեղեկացնում է, որ խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ հաղորդագրության, կեսգիշերից հետո Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է, իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG