Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը և Իտալիայի դեսպանը քննարկել են պատերազմը Արցախում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի շուրջ: Վինչենցո դել Մոնակոն ցավակցություն է հայտնել պատերազմական գործողությունների հետևանքով զինծառայողների ու խաղաղ բնակչության շրջանում զոհվածների կապակցությամբ և նշելով, որ ցավով է հեռանում Հայաստանից այս բարդ ժամանակահատվածում՝ վերահաստատել զորակցությունն ու բարեկամությունը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը միասնական ու վճռական է այս դժվարին իրավիճակը հաղթահարելու հարցում և միջազգային առաջադեմ գործընկերների աջակցությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը:

Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Իտալիան համագործակցության մեծ ներուժ ունեն, և երկուստեք կարևորվում են շարունակական քայլերը դրա լիարժեք իրացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG