Մատչելիության հղումներ

Հրետակոծվել են Բերձոր և Շուշի քաղաքները՝ հարակից բնակավայրերով, հայտնում է ԼՂ ԱԻՊԾ-ն


Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հաղորդմամբ, մոտ երկու ժամ առաջ հրետակոծվել են Բերձոր և Շուշի քաղաքները՝ հարակից բնակավայրերով, տուժածների մասին տեղեկություն այս պահին չկա:

Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ առավոտից տարբեր տեսակի զինատեսակներից հարվածներ են հասնում Շուշիին և Մարտունի քաղաքին, կան վիրավորներ:

Գիշերը Ստեփանակերտում հանգիստ էր, օդային տագնապի ազդանշան չի միացել:

Երեկ երեկոյան Արցախի մայրաքաղաքը կրկին թիրախավորվեց: Հայկական պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը հարվածներ էր հասցրել բնակելի թաղամասերին, հարվածների հետևանքով կա մեկ տուժած: Ըստ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ քաղաքում առկա են բազմաթիվ ավերածություններ: Ծառայության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը հարվածներ էր հասցրել 120 միլիմետրանոց ականանետներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG