Մատչելիության հղումներ

Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր ջանքերը, ասում է Արցախի նախագահը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ, 29-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ, 29-ը հոկտեմբերի, 2020թ.

Արայիկ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնում Սեյրան Օհանյանին:

Արցախի նախագահն այսօր այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, «տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը»: Այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է Ֆեյսբուքում գրառմամբ:

«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը», - գրում է Հարությունյանը՝ շարունակելով. - «Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին»:

Իր գրառումն Արցախի նախագահն ամփոփում է հետևյալ հետգրությամբ. - «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի հերոս, հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»:

XS
SM
MD
LG