Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի մարզում 4 ԱԹՍ է խոցվել, հաղորդում է ՊՆ-ն


Արխիվ
Արխիվ

Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ` Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ևս Հայաստանի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են ադրբեջանական կողմի ևս մեկ ԱԹՍ:

ՊՆ խոսնակը հաղորդում է, որ ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ, իսկ ժամը 21:30-ի սահմաններում Ակունք գյուղի տարածքում՝ չորրորդ անօդաչու թռչող սարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG