Մատչելիության հղումներ

Որոնողական գործողություններ դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում, Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ փակ են


Հրետակոծությունից վնասված փողոց Շուշիում, 29-ը հոկտեմբերի, 2020

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ:

Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են, ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում ադրբեջանական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը։ ՊԲ ստորաբաժանումներն, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:

ՊԲ-ն նշել էր, որ ժամը 12:55-ի սահմաններում ևս նույն ուղղությամբ ձեռնարկվել է հերթական հարձակումը, և ադրբեջանական կողմը, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր:

Հիշեցնենք, Ադրբեջանն իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պնդելով, թե դա ռազմական գաղտնիք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG