Մատչելիության հղումներ

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել մարտական գործողությունները նկարահանողների հանդեպ


Զորամաս Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը այսօր քրեական գործ է հարուցել մի շարք անձանց հանդեպ, որոնք «անօրինական տեսագրություններ են տարածել ռազմական գործողությունների գոտուց»։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ նշելով, որ գործը հարուցվել է «Պետական գաղտնիքի բացահայտման» հոդվածով։

«Մի շարք անձինք, օգտագործելով բջջային հեռախոսների տեխնիկական կարողությունները, ռազմական գործողությունների գոտում արգելված տեսագրություններ են կատարել, տեղեկություններ են տարածել բանակային ստորաբաժանումների ռազմավարական և օպերատիվ պլանների, անձնակազմի տեղակայման և տեղաշարժի, ռազմական տեխնիկայի մասին, ինչպես նաև տեսանյութեր են տարածել, որոնցից հնարավոր է եղել տեղեկատվություն ստանալ օպերատիվ իրավիճակի վերաբերյալ», - նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

«Այս տեսագրությունները օգտագործվել են հակառակորդի կողմից ադրբեջանական հանրապետության բանակի զորամասերի անձնակազմի և դիրքերի մասին տեղեկություն ստանալու, ինչպես նաև հետախուզական-սադրիչ գործողությունների նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG