Մատչելիության հղումներ

Թուրքիան տուգանում է համաշխարհային առաջատար սոցիալական ցանցերին


Թուրքիան ավելի քան մեկ միլիոն դոլար տուգանք է սահմանել համաշխարհային առաջատար սոցիալական ցանցերի՝ այդ թվում Facebook-ի, Twitter-ի և YouTube-ի համար։

«Նման քայլի պատճառը երկրի տարածքում սոցիալական ցանցերի գործունեության մասին նոր օրենքի պահանջների անտեսումն է», - այսօր հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար Օմեր Ֆաթիհ Սայանը։

Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծի համաձայն՝ երկրի իշխանությունները այսուհետ իրավունք են ստանում հեռացնել մեկ միլիոնից ավելի օգտատեր ունեցող սոցիալական ցանցերում զետեղված ցանկացած գրառում, եթե այն ըստ Անկարայի հակասում է թուրքական օրենքներին։ Այդ նպատակով պաշտոնական Անկարան պահանջել էր, որպեսզի սոցիալական ցանցերի սեփականատեր ընկերությունները Թուրքիայի տարածքում հատուկ ներկայացուցիչներ նշանակեն՝ վիճելի գրառումների ճակատագիրը որոշելու նպատակով։ «Օրենքով սահմանված ժամկետում, սակայն, Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը, Instagram-ը, TikTok-ը և Periscope-ը այդպես էլ որևէ ներկայացուցիչ չեն նշանակել», - հայտարարել է թուրքական կառավարության անդամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG