Մատչելիության հղումներ

ՀՀ ԿԳՄՍ-ն հայտնում է, որ կարվի առավելագույնն արցախցի ուսանողների կրթության շարունակականության համար


Հայաստանի հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունն ու Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունները գործադրում են առավելագույն ջանքերը արցախցի ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար, հայտարարել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ։

Մարտիրոսյանը նշել է, որ ներկա փուլում առանձնացրել են ուսումնական գործընթացի մեջ արցախցի ուսանողների ներգրավման ապահովման և առաջիկա կիսամյակային քննությունների պատշաճ կազմակերպման խնդիրները:

Արցախի ԿԳՄ նախարարի տեղակալն իր հերթին ներկայացրել է պատերազմով և համավարակով պայմանավորված այն դժվարությունները, որ արցախյան բուհերն ունեն իրենց ուսանողների հետ կապի հաստատման, ուսումնական գործընթացի վերագործարկման առումով՝ մեծապես կարևորելով հայաստանյան բուհերի կողմից տրամադրվող աջակցությունը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել օպերատիվ աշխատելու առկա խնդիրներին միասնական մոտեցում ապահովելու, բայց և ուսանողների խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու առումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG