Մատչելիության հղումներ

Հայկական կողմի տեղեկացմամբ` ռազմական ավիացիա է կիրառվել Մարտունու ուղղությամբ, հրետակոծվել է Շուշին


Շուշի, Լեռնային Ղարաբաղ, 1 նոյեմբերի, 2020թ.
Շուշի, Լեռնային Ղարաբաղ, 1 նոյեմբերի, 2020թ.

Մարտական գործողություններին զուգահեռ ադրբեջանական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Ըստ նույն աղբյուրի` օրվա ընթացքում ռազմական ավիացիա է կիրառվել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծվել Շուշին: Իսկ Շահումյանի շրջանում կիրառվել է РСЗО տեսակի հրթիռ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Ադրբեջանական կողմն էլ հայկական կողմին է մեղադրում ճակատային ուղղություններում տեղակայված բնակավայրերը թիրախավորելու համար։

XS
SM
MD
LG