Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դատարանը երկարաժամկետ ազատազրկման դատապարտեց ղրիմցի ևս 3 թաթարների


Ռուսաստանի Հարավային օկրուգի զինվորական դատարանը 12-ից 17 տարվա երկարաժամկետ ազատազրկման դատապարտեց ղրիմցի 3 թաթարների, որոնք մեղադրվում էին Ռուսաստանում արգելված իսլամական խմբավորմանը անդամակցվելու մեջ։ Նրանք ձերբակալվել էին անցած տարվա փետրվարին Ղրիմում իրականացված խուզարկությունների ժամանակ։

Դոնի Ռոստովի դատարանի շենքի մոտ այսօր մոտավորապես 200 մարդ էր հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելով մեղադրյալներին։ Ոստիկանությունը մի քանի ցուցարարի և երեք լրագրողի բերման է ենթարկել։

Երկու ամիս առաջ նույն դատարանը նույն մեղադրանքով երկարաժամկետ ազատազրկման էր դատապարել ղրիմցի ևս յոթ թաթարների։

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Ռուսաստանը կայուն բռնաճնշումներ է իրականացնում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը չընդունող թաթարների հանդեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG