Մատչելիության հղումներ

Փաշինյանի խոսքով, սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա


Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի, պատերազմն ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։

«Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։

Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։

Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է և առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։

Քեզ հետ ենք Վիեննա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Ոչ պաշտոնական տվյալներով կա 7 զոհ:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը մամուլին փոխանցել է, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին հարող տարածքում մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ:

«Այս պահին ես հաստատում եմ, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է»,- ասել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG