Մատչելիության հղումներ

Ըստ ՊՆ խոսնակի, մարտական բարդ առաջադրանք իրականացնելու համար 4 զինծառայող ներկայացվել են պետական բարձր պարգևների


ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ Պաշտպանության բանակի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը ներթափանցել են ադրբեջանական ուժերի թիկունք, ոչնչացրել հայկական ուժերի ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմը և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող վերադարձել:

«Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների», - նշել է ՊՆ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG