Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1328-ով, բուժվածներինը՝ 1133-ով, գրանցվել է մահվան ևս 22 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1328-ով՝ հասնելով 94 հազար 776-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1133-ով և հասել 57 հազար 599-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 991 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 413 հազար 515-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1413-ի, ևս 383 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 35 հազար 381մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG