Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում այսօր նախագահական ընտրություններ են


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Ջոզեֆ Բայդենը ընտրարշավի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգներում այսօր նախագահական ընտրությունների օր է:

Հանրապետական կուսակցության թեկնածուն գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, Դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Ձայների հաշվարկը սովորաբար մի քանի օր է տևում, բայց հաճախ հաղթողը հայտնի է դառնում արդեն քվեարկությանը հաջորդող գիշերը:

Այս անգամ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, շատ ընտրողներ իրենց քվեաթերթիկները փոստով են ուղարկել, և դրանց հաշվարկը կարող է ավելի երկար տևել՝ մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ:

Բայդենը և Թրամփը ընտրություններից առաջ վերջին օրը փորձեցին իրենց կողմը գրավել ընտրողներին առանցքային նահանգներում, որոնց ձայները կարող են որոշիչ դառնալ, և հորդորեցին իրենց կողմնակիցներին մասնակցել քվեարկությանը:

Ելույթ ունենալով Օհայոյում՝ Բայդենը հայտարարեց, որ ամերիկացիներին հոգնեցրել են Թվիթերում գրառումները, զայրույթը, ատելությունը, ձախողումը և անպատասխանատվությանը, որոնք, նրա պնդմամբ, բնորոշ են Թրամփի իշխանությանը:

Հյուսիսային Կարոլինայում հանրահավաքում Թրամփն ասաց, որ իրեն չի անհանգստացնում մրցակցի համեմատ ցածր վարկանիշը, և խոստացավ ամեն դեպքում հաղթանակ տանել:

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին՝ ըստ նահանգների, առցանց կարող եք հետևել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG