Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում գիշերը հանգիստ է եղել


Ռմբակոծությունից ավերված տներ Ստեփանակերտում, 1-ը նոյեմբերի, 2020
Ռմբակոծությունից ավերված տներ Ստեփանակերտում, 1-ը նոյեմբերի, 2020

Ստեփանակերտում գիշերը հանգիստ է եղել, օդային տագնապի ազդանշան չի միացել։ Քաղաքում հանգիստ է եղել նաև երեկոյան։

Այսօր առավոտյան 08։00-ից հետո հեռվում պայթյունի ձայներ են լսվել։

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Սակայն, լուսադեմին ադրբեջանական կողմը վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Երեկ «Ազատություն»-ը եղել է Մարտակերտում։ Նկարահանումների պահին օդային պագնապ միացավ, քաղաքը սկսեց ռմբակոծվել։ Լրագրողական այլ խմբերի հետ պատսպարվեցինք առաջին իսկ պատահած ապաստարանում։ Մեկ ժամ անց պայթյունները դադարեցին, կարողացանք վերադառնալ Ստեփանակերտ։

Մարտակերտում շատ էին վնասված տները, այգիները։ Նշենք, որ քաղաքացիական անձ Մարտակերտում չհանդիպեցինք։

Հոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ղարաբաղյան հակամարտության կողմեր պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։

Պայմանավորվածությունից հետո, սակայն, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում, ադրբեջանական կողմը շարունակում է ռմբահարել խաղաղ բնակավայրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG