Մատչելիության հղումներ

Փաշինյանը Գախարիային շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ


Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան, արծիվ, 3 մարտի, 2020թ.
Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան, արծիվ, 3 մարտի, 2020թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացի պաշտոնակից Գիորգի Գախարիային շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» գրանցած հաղթանակի կապակցությամբ:

Փաշինյանը և Գախարիան զրուցել են հեռախոսով: Հայաստանի կառավարության ղեկավարը վրացի գործընկերոջը հաջողություն է մաղթել աշխատանքում:

«Կողմերը կարևորել են երկու երկրների բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները»,- ասվում է Վրաստանի կառավարության հրապարակած հաղորդագրությունում:

Վրաստանի150-տեղանոց խորհրդարանում120 պատգամավոր ընտրվում է համամասնական և 30 պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով:

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած առաջին փուլից հետո իշխող «Վրացական երազանքը» վաստակել է քվեների ավելի քան 48 տոկոսը, երկրորդ տեղում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժումն» է, որը քվեների ավելի քան 27 տոկոսն է ստացել: Երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:

Ընդդիմադիր մի շարք կուսակցություններ հայտարարել են, որ ընտրությունների արդյունքները կեղծված են և հրաժարվել են մանդատներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG