Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ուժերը Մարտունու ուղղությամբ 1-2 դիրք են վերցրել. ՊՆ ներկայացուցիչ


Բոլոր ուղղություններում ադրբեջանական կողմի հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել` նույնիսկ հետապնդման հնարավորություններով, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մեր ստորաժաբանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ, սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք, Մարտունիից հարավ` Ճարտար ուղղությամբ», - ասուլիսի ժամանակ ասաց նա:

ՊՆ ներկայացուցչի խոսքով` այսօր հարձակման մի քանի փորձ է եղել, մասնավորապես Մարտունու, Մարտակերտի, Շեխեր-Կարմիր շուկա, հարավային ուղղությամբ:

XS
SM
MD
LG