Մատչելիության հղումներ

«Գրոհներին բնորոշ են պատերազմի հանցագործության նշաններ»


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, արխիվ, Ժնև:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում բնակավայրերի թիրախավորման և միջազգային իրավունքին հակասող միջոցներով գրոհների շարունակման կապակցությամբ:

Բաչելետի փոխանցմամբ, այդ գրոհներին բնորոշ են պատերազմի հանցագործության նշաններ:

«Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր միջազգային կառույցների ներկայացուցիչներն, այդ թվում` անձամբ ես, կողմերին բազմիցս կոչ են արել իրագործել անհրաժեշտ միջոցները և հնարավորինս նվազեցնել խաղաղ բնակիչների շրջանում կորուստները և բացառել հարվածները քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ դպրոցների ու հիվանդանոցների վրա»,- ասել է Բաչելետը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի փոխանցմամբ, չնայած այդ հորդորներին՝ բնակավայրերում ավերվել են տներ, իսկ մարդիկ ստիպված են ապաստանել նկուղներում:

«Տարբերակման կամ համաչափության սկզբունքների բացակայությամբ իրականացվող հարձակումը կարող է համարվել պատերազմի հանցագործություն»,- ասել է Միշել Բաչելետը:

Նրա խոսքով, հակամարտող կողմերը պարտավոր են հետաքննել այդ միջադեպերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հանցանքը կատարողներին և հանցավոր հրամաններն արձակողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG